Լուրեր

Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ ամենաբարձր, երևի թե, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի տրամադրությունն էր․ Աբրահամյան

05.10.2025

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«7 տարի առաջ Ստեփանակերտի 9-րդ դպրոցի վերաբացմանն էինք գնացել։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ ամենաբարձր, երևի թե, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի տրամադրությունն էր։ 

Դասարանից-դասարան էր մտնում, ուսուցչական կազմի հետ ակտիվ շփվում, սակայն ամենահուզիչը՝  զինղեկի հետ հանդիպումն էր. հետո հասկացա, որ իր հարազատ կրթօջախն է, որտեղ ժամանակին սովորել, իսկ զինղեկի պնդմամբ, ՊԲ հրամանատար դառնալու առաջին քայլերն է արել։»։

← Վերադառնալ ցուցակին