Լուրեր

Երևացող մասը՝ տնտեսական, բայց նպատակը՝ Սյունիքի նկատմամբ թուրքական և ադրբեջանական տոտալ վերահսկողություն

05.10.2025

 - Պարոն Աբրահամյան, մի կարճ հարց՝ նախաբանով.

Որքան էլ թուրքիան ու ադրբեջանը «նախանձեն» Հայաստանին, թե՝ երբ բացվի «զանգեզուրի միջանցքը», պահ-պահ-պահ՝ Հայաստանը կդառնա փոխադրումների երկիր, ինչը հնարավոր չէ, քանի որ լավ բան լիներ, թուրքիան ու ադրբեջանը դարման ծամող չեն, որ նման նախանձելի հնարավորություն տան Հայաստանին ու՝ հանուն Հայաստանի. իբր Հայաստանը կդառնա Միջին միջանցքի մաս, ինչը հնարավոր չէ, քանի որ Վրաստանն է այդ միջանցքի մասը.  իբր կկապի վերջապես Եվրոպան ու Ասիան իրար, ինչը հնարավոր չէ, քանի որ լավ էլ ունենա իրար հետ կապը, նույնիսկ վերջերս Վրաստանի համար նոր բեռնափոխադրման սակագներ Միջինի երկրները սահմանեցին... Իբր դարավոր «անարդարությունը», որ այժմյան ադրբեջանը վերջապես կմիանա այժմյան մեկուսացած Նախիջևանի հետ՝ կվերանա, ինչը հնարավոր չէ, քանի որ լավ էլ Իրանով իրար տեսնում, գնում-գալիս են։

Մի կողմ թողնենք, այն պարզ հարցը, թե այ... աբերբայջանցիներ, եթե մի երկիր լինեիք, Հայաստանը ինչպե՞ս կհայտնվեր Նախիջևանի ու Արցախի միջև (ինչպես իրենց ժեխին են սովորեցնում ադրբեջանական կրթողները՝ «Հնդկաստանից գաղթելով»)։ Պատերազմե՞լ էինք ադրբեջանի հետ, հողե՞ր էինք խլել, մթա ո՞ր հազարամյակում։ Սա չեմ հարցնում։

Հարցս հետևյալն է՝ ենթադրենք մենք էլ դարման... ցանող չենք՝ ինչ են ուզում իրականում փաշինյան նիկոլի, ալիևի, էրդողանի գովազդից դուրս թուրքիան ու ադրբեջանը խեղճ ու խաբված «Թրամփի» ուղիով։   

- Իմ մոտեցումը հետևյալն է. Եթե իրենց միայն տնտեսական թեման հետաքրքրեր՝ կապը Նախիջևանի հետ ապահովում են Իրանի սահմանով... Ես չեմ կարծում, որ սա զուտ տնտեսական է (իհարկե տնտեսական բաղադրիչ էլ կա), բայց եթե տնտեսական թեման էլ քննարկում են, նայեք՝ սրանք ինչ են անում.

Ռեգիոնալ ապաշրջափակում՝ նշանակում է բոլոր ճանապարհների բացում, բայց իրենք վերցնում են միայն իրենց հարմար ճանապարհը, Հայաստանի միջով՝ մինիմալ մասով, որպեսզի Հայաստանը քիչ շահույթ ստանա։ Ավելին՝ եթե նույնիսկ նիկոլենք էին խաբում՝ գիտեք, մեր տարածքով երթուղի գալու է Մեղրի, Մեղրիից Նախիջևանով մտնելու Երասխ, Երասխից գալու է Արմավիր, այնտեղից Գյումրի, Գյումրիից՝ Կարս և այլն... թուրքերը երկու ամիս առաջ հայտարարեցին, որ իրենք Կարս-Իգդիրից Նախիջևան երկաթուղի են սարքում, որը գալու է միանալու այդ՝ «Թրամփի» երթուղուն արդեն Մեղրիում։  Հայաստանին զուգահեռ են երթուղի սարքում, որ Հայաստանը նույնիսկ եթե տնտեսականով բան պիտի ստանար, մինիմալով է ստանալու։

Բայց ես համոզված եմ, որ սա իրականում քաղաքական է, ունի քաղաքական ազդեցություն. Առաջին հերթին դրվում է երևացող մասը՝ տնտեսականը, բայց նպատակը Սյունիքի նկատմամբ քաղաքական ազդեցության մեծացումն է, որը ինչ որ փուլում բերելու է թուրքական և ադրբեջանական տոտալ վերահսկողության։

Հատկապես՝ աշխարհագրական տարբեր առանձնահատկություններ հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ Հայաստանը, բնական տեսանկյունից, դրա նկատմամբ մեծ վերահսկողության հնարավորություն չի ունենալու։
Սրանք (!) նաև ինչ են ասում՝ գիտեք, դա միայն երկաթուղի չի, ամերիկացիների հետ կոնսորցիում ստեղծենք՝ խողովակաշարեր են անցնելու, այս են անելու, այն են անելու...  Իրենք խոսում են մի հնարավորության մասին, որ անորոշ է ու գոյություն չունի։

Նույնն է, որ հայտարարեն, թե՝ մենք ամեն ինչ անում ենք Հայաստանը դառնա Ասիա- Եվրոպայի խաչմերուկ,  դրա տնտեսական զարգացում։ Մի բան է՝ ինչ ես հայտարարում, այլ բան է՝ դու դրա հնարավորությունը ունե՞ս, թե՞ չունես։ Երկրորդ՝ արդյո՞ք  իրավապայմանագրային դաշտը դրա համար հնարավորություն ստեղծում է։

Դրա համար էլ կարծում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի հետ վաշինգտոնյան այս պայմանագրով ստացել է կոնկրետ իր օրակարգային հարցերի շուրջ պատասխանները՝ արտացոլված ադրբեջանական առաջնահերթություններով, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին՝ կամ անորոշ է, կամ որևէ ժամկետ չնշող ինչ-որ բան է, որի վրա ոչ մեկը երաշխիք չունի։    


 Զրուցեցին ԱԺ Պատիվ ունեմ  խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և Անահիտ Ոսկանյանը։ 

 

panorama.am

← Վերադառնալ ցուցակին