Լուրեր

Արգիշտ, իրականությունից չես փախչի. Աբրահամյան

07.10.2025

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հարցազրույցը նայեցի:
 
Անկեղծ ասած չէի նայի, եթե չասեին, որ գերազանցել է քպ-ական հայտնիների կեղտոտ բառապաշարն ու պոկվել գետնից:
 
Ժամանակին իրեն որպես ազգային մարդու էի ճանաչում, ում համար արժեքներ կար, սկզբունքներ կար, սակայն վերածվել է սովորական «աբիժնիկի», ով իր լպիրշությամբ, աջուձախ վիրավորանքով փորձում էր արդարացնել իր տեսակին, զգացածին ու «նախորդ կյանքում» ապրածին դեմ գնալը:
 
Իր հարցազրույցում տեսա ոչնչացված գործչի, օգտագործված մարդու և պաշտոնը հայրենիքից վեր դասող շարքային ուրացողի:
 
Հ.Գ. Արգիշտ, իրականությունից չես փախչի: Իշխանությունն ու պաշտոնը հավերժ չեն, իսկ դրանից դուրս դու այլևս գոյություն չունես»:

← Վերադառնալ ցուցակին