Լուրեր

Կանգնեցնել ուրացողների ժամանակը․ Եսայան

09.10.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կանգնեցնել ուրացողների ժամանակը
 
Ամեն   հայկական, ամեն  մարդկային բան քանդելու  մոլուցքը դեռ շարունակվում է։Իշխանազավթները եկան  իշխանության մեր պետականության հիմքերը խարխլելու, մտան   ընտանիքներ, դպրոցներ, մտան եկեղեցի, քանդեցին   ամեն մարդկային բան մարդկանց հարաբերություններում եւ հոգիներում։ Սրանց հաջողվեց   տարիներով մեր  ժողովրդի մեջ այլեւս ամրացած հաղթականությունը  քանդել, սրանց հաջողվեց կրկին մեր ժողովրդի մեջ ներարկել զոհի հոգեբանությունը, սրանց հաջողվեց եղբորը հանել եղբոր դեմ, որդուն՝ ծնողի, աշակերտին՝ ուսուցչի, ի վերջո՝ հային՝ հայի դեմ։ Այս ավերիչ  գործողությունները իրենց քայլի հիմնական նպատակն է, եւ մեր միամիտ մարդիկ խայծը կուլ տվեցին։
Ավերումի այս ընթացքը դեռ չենք կարողացել  կանգնեցնել։ 
Երբ գեներալ Մանվելին, արցախյան հերոս, հաղթած գեներալին սրանք 2018-ին    սկսեցին ներկայացնել որպես «տուշոնկա»-ի   գող,  մարդիկ լուռ նայեցին չեղավ ընդվզում, ոչ մեկը  չհամարձակվեց   կանգնեցնել այս արհավիրքը, գուցե, չէին գիտակցում, թե որքան հեռուն գնացող են սրանց նկրտումները։ Երբ Շուշին հանձնվեց, Արցախը հանձնվեց, էլի քչերը ահազանգեցին, որ սա  մեծ ծրագրի մաս է։
Երբ Շուշիում Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը պղծվեց, էլի, արձագանքը համարժեք չեղավ։ 
Այս ավերածությունները նոր թափով վերսկսվել են  այսօր։
Ու  ոմանք իրենք իրենց էս ամեն ինչից դուրս դնելով, խրոխտ գնում են սրանց հետ դեպի 2026, ուրիշները, կարծում են մեծ հերոսություն են անում,  հպարտ հայտարարելով, թե տեսեք-տեսեք մտնում ենք քաղաքականություն, իսկ նիկոլիստները լուռ եւ   նպատակային շարունակում են  քանդելու ընթացքը։ 
Դրա  վառ օրինակը այսօր արցախյան պատերազմի հերոս, Արցախն ազատագրած Մեխակ Մեխակյանի որդու հրապարակ  իջնեցնելն է։
 
Որդին ուրանում է իր հորը, որդին  մերժում է իր հոր հաղթական կենսագրությունը, որդին դուրս է եկել իր հոր հիշատակի դեմ։ Ու, չկարծեք սա պատահական կամ անհատական   իրականություն է։Ոչ, հազար անգամ ՝ՈՉ։Սա նպատակաուղղված  քանդման ընթացքն է՝ եւ նիկոլիպեսները հիմա  հերթական առիթն են ունենում մտածել, դե, եթե որդին անգամ  մերժում է իր հոր, արցախյան պատերազմի հերոս հոր անցած ճանապարհը, ինքը ինչու պիտի ընդունի այդ ճանապարհը, այդ հերոսական ճանապարհը եթե սեփական որդուն պետք չի իր հոր հաղթական կենսագրությունը, եւ հանուն  ճղճիմ անձնական շահի  այդ որդին  ժխտում է, մերժում է, ավելի  հստակ՝ ուրանում է  իր հորը, հետեւաբար՝ ամբողջ արցախյան     հերոսամարտը, մի գյուղացի փիլո ինչու դա չանի, մանավանդ, իրեն մի երկու կոպեկի   խոստում են տվել։
 
Եւ սա  է ամենազազրելին ՝ որդին հորն է ուրանում, հայ մարդը՝ իր հայրենիքը։
Հ․Գ․  Տեսնես էն պուճուրին գրկած եկեղեցի տարած արգիշտի Մեխակյանը վաղը էդ էրեխուն ի՞նչ է պատմելու  պապի մասին։ Պատմելո՞ւ է, թե  ինքը ոնց եւ հանուն ինչի ուրացավ էդ պուճուրի պապին, իր հորը»։ 

← Վերադառնալ ցուցակին