Լուրեր

Այսօր 44-օրյա պատերազմի անմահ հերոսներից Ռուբեն Պրազյանի հիշատակի օրն է․ Աբրահամյան

10.10.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այսօր 44-օրյա պատերազմի անմահ հերոսներից Ռուբեն Պրազյանի հիշատակի օրն է:
 
Ինչպես նախորդ տարիներին, այսօր էլ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել` մարտական ընկերներ, հարազատներ, պարզապես ծանոթ մարդիկ, իրենց հարգանքն ու խոնարհումը հայտնելու Ռուբենի հիշատակին:
 
Ռուբենը մեր բանակի կիրթ, ինտելեկտուալ և լավ պատրաստված սպաներից էր, ով իրեն լավագույնս դրսևորել էր և´ երկրի ներսում, և´ դրսում` Խաղաղապահ զորախմբի կազմում բազմաթիվ մարտական առաջադրանքերի կատարմամբ:
Ընտանիքի լավ զավակ էր, լավ ընկեր, պարզապես նվիրյալ:
 
Հավերժ փառք և խոնարհում Ռուբենին և հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր բոլոր նվիրյալներին»:

← Վերադառնալ ցուցակին