Լուրեր

Բենիամին Նաթանյահուն Դոնալդ Թրամփին շնորհակալություն է հայտնել հրավերի համար, սակայն չի մեկնելու Եգիպտոս․ Զաքարյան

13.10.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Բենիամին Նաթանյահուն Դոնալդ Թրամփին շնորհակալություն է հայտնել հրավերի համար, սակայն չի մեկնելու Եգիպտոս՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթաժողովին: Փաստացի, Գազայի շուրջ գագաթնաժողովն անցնելու է առանց Իսրայելի:
Ավելի քան քսան երկրների ղեկավարներ և նախարարներ, կհավաքվեն Շարմ էլ Շեյխում, որպեսզի քննարկեն Գազայի ապագան։ Այնտեղ կլինեն ԱՄՆ-ի, Եվրոպական առաջատար պետությունների, Կատարի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները: Նույնիսկ Նիկոլն է գնալու, իր սիրելի հարևանի հետ։ 
Կարծում եմ, Նաթանյահուի բացակայության միակ ողջամիտ բացատրությունն այն է, որ  Իսրայելը ստիպված չի լինելու ստորագրել իր շահերի գոտում կայացված և/կամ կայացվելիք այնպիսի որոշումներ, որոնք չեն բխում ազգային շահերից: 
Նշեմ, որ Մերձավորարևելյան գագաթնաժողովի օրակարգում հրադադարի ամրապնդման, ինչպես նաև Գազայի անցումային շրջանի կառավարման հարցեր են: 
 
Վերջերս աշխարհում հաճախ են կազմակերպվում խաղաղության և համագործակցության թեմայով  գագաթնաժողովներ կամ հավաքներ, բայց որպես կանոն՝ անօգուտ: Դրանց մասնակցող առանցքային երկրները, առայժմ փորձում են ստեղծել իրավիճակի նկատմամբ քաղաքական վերահսկողության պատրանք՝, բայց ոչ իրական լուծումներ:
Դատելով  Շարմ էլ Շեյխում կայանալիք գագաթաժողովին նախորդող հայտարարություններից՝ 
ԱՄՆ-ը կարծես թե գործում է «գործընթաց՝ հանուն գործընթացի» սկզբունքով, 
Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան փորձում են չկորցնել տարածաշրջանային միջնորդի իրենց կարգավիճակը, 
Եվրոպան (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա)՝ դիվանագիտական ​​​​հայտարարություններով ու «հումանիտար կոչերով» դեպի Մերձավոր Արևելք վերադառնալու հնարավորություններ են տեսնում, 
Թուրքիան՝ մահմեդական գործոնն ու օսմանյան կայսրության հիշողություններն առաջ տանելով, ինչպես նաև Իրանի դեմ ճնշումներից օգտվելով՝ փորձում է Միջերկրական ծովից մինչև Միջին Ասիա, նոր տիպի ազդեցության (պանթուրքիզմի) քաղաքական հայտ ներկայացնել,
Ռուսաստանը փորձում է բոլորի խաղաքարտերը խճճել  նաև Մերձավոր Արևելքում, հասկացնելով, որ առանց իրենց մասնակցության՝ ոչ մի ֆունդամենտալ լուծում չի լինելու, Իրանն՝ իր աջակից ուժերին կորցնելուց, ինչպես նաև ուղիղ հարվածներ ստանալուց հետո, փորձում է մի շարք ազդեցիկ երկրների հետ վերաբանակցել փոխադարձ շահերի գնահատման,  համագործակցության և անվտանգության նոր ռեսուրսների ներգրավվման օրակարգերը: 
 
ՆԱՏՕ-ն զբաղված է Ուկրաինայի պատերազմն անվերջ երկարաձգելով, ՌԴ դեմ երկրորդ ճակատ բացելու հնարավորություններ փնտրելով, ինչպես նաև ՌԴ և Չինաստանի ռազմաքաղաքական ներուժը տարբեր ռեգիոններում հակակշռելով,
Հնդկաստանն ու Չինաստանը շարունակում են դիաստացավորված մնալ և իրավիճակներից մաքսիմալ օտգտվելով, նոր ազդեցության գոտիներ ձևավորել՝ այդ թվում նաև Մերձավոր Արևելքում: 
Աֆղանստանի և Պակիստանի միջև սկսվող ռազմական բախումների հեռանկարն էլ դեռ պարզ չէ, թե ինչպես կավարտվի:
Այս ամենի ֆոնին պարզ չէ նաև, թե ո՞վ է տրամադրելու խաղաղության իրական երաշխիքները և ինչպիսի՞ն է լինելու Գազայի ճակատագիրը:
Վերլուծաբաններից մեկը նշել էր, որ Եգիպիպտոսում սպասվող «Հաղթողների գագաթնաժողովը» տեղի կունենա առանց «հաղթողի»,այսինքն՝ առանց Իսրայելի մասնակցության։ Իսկ, դա կարող է նշանակել, որ պատերազմը չի ավարտվել: Օգտվելով հրադադարից՝ վաղը Շարմ էլ Շեյխում  պարզապես խմբակային սելֆի են անելու:
 
Պետք է արձանագրել, որ Հարավային Կովկասում հետագա զարգացումներն ուղիղ կապակցված են նաև Մերձավոր Արևելքի ապագայից: 
Երբ Սերժ Սարգսյանն գնում էր որևէ միջազգային հարթակում միջոցառման մասնակցելու՝ Հայաստանի քաղաքական դաշտը գիտեր, որ երկրի ու ժողովրդի համար անելիք ու ակնկակիք կա: Նիկոլի պարագայում՝ ոչ մի դրական բան, վաղուց ոչ-ոք չի սպասում, բացի հեծանիվ քշելուց:
Նիկոլն ուղղակի գնում է Եգիպտոս մեկ անգամ ևս համոզվելու, որ իր ստորագրած թուղթը բլեֆ է, առանց երաշխիքների խաղաղաղություն, կամ՝ երաշխավորված խաբեություն»:

← Վերադառնալ ցուցակին