Լուրեր
Սա Մայր Աթոռի դեմ հարձակումների հերթական փուլն է. Աբրահամյան
15.10.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իշխանությունն առավոտից ձերբակալություններ/խուզարկություններ է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմում, որի շրջանակներում 6 հոգևորական է ձերբակալվել, այդ թվում` թեմի առաջնորդը:
Սա Մայր Աթոռի դեմ հարձակումների հերթական փուլն է, նաև իշխանության գլխավոր հարվածի նախապատրաստությունը, որը ըստ նախապես հայտարարվածի, պետք է տեղի ունենա հոկտեմբերին:
Այս հարձակման գլխավոր պատասխանատուն անշուշտ Փաշինյանն է, սակայն սրանում իրենց դերն ունի ՔՊ-ն, դրա առանձին դեմքեր, իրավապահները, ովքեր «տուն պահելու», «քաղաքականությամբ չզբաղվելու» անվան տակ դաշտ են բացում Եկեղեցու դեմ անչափ ամոթալի հարվածների և ուրացման համար»: