Լուրեր

Նիկո՛լ, երեկ տվածդ խորհրդի հետ կապված մի բան հարցնեմ․ Զաքարյան

15.10.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Նիկո՛լ, երեկ տվածդ խորհրդի հետ կապված մի բան հարցնեմ:
Մի քիչ քո կրթությունից խոսիր, տեսնենք այդ ի՞նչ գրողի տարած «աշխատանք» է քեզ գտել, ու պոկ չի գալիս: Պատմիր տեսնենք այդ ի՞նչ ծրագրով են քեզ «կրթել ու աշխատանք» տվել, որ մի ամբողջ ժողովրդի դարավոր երազանքն ու արյուն-քրտինքը, այդքան զոհերի գնով՝ հանգիստ տվեցիր թշնամուն: 
 
Պատմի՛ր տեսնենք, քեզ փնտրած ու գտած այդ ազգակործան աշխատանքի համար, ո՞ր երկրի ուսումնական ծրագրով (կապիտուլյացիոն) ես վերապատրաստվել: Կա՞ աշխարհում այդպիսի կրթություն: 
 
Ասեմ, որ երեկ շատ կարևոր խորհուրդ ես տվել, լրիվ համամիտ եմ: Մարդկանց որոշ մասին իրոք պետք է կրթություն, կրթություն և էլի կրթություն: 
Որովհետև, առանց կրթության մարդը չի կարող նորմալ վարչապետ ունենալ ու չի կարող հասկանալ, որ պատերազմը պարտված ու հայրենիքից հրաժարված թիվ մեկ ղեկավարին պետք է պատասխանատվության ենթարկել, ոչ թե վերընտրել»:

← Վերադառնալ ցուցակին