Լուրեր
Տաս ամիս անց ԱԳՆ-ն դեռ թղթերի փնտրտուքի մեջ է․ Խաչատրյան
15.10.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուղիղ տաս ամիս առաջ՝ այս տարվա հունվարի սկզբին, ի պատասխան բանակցային փաստաթղթերի հրապարակման վերաբերյալ հարցումներին, Փաշինյանի աշխատակազմը հայտարարեց, որ վարչապետը հանձնարարել է արտգործնախարարին «գույքագրել նախարարությունում առկա բանակցային թղթերը» և հրապարակել դրանք:
Տաս ամիս անց ԱԳՆ-ն դեռ թղթերի փնտրտուքի մեջ է, հավաքում հավաքում է, բայց չի ավարտում։ Այ սա է սրանց իրական պատկերը, գերատեսչությունների աշխատանքի իրական ցուցիչը...
Իսկ այդ ամենին զուգահեռ Փաշինյանն ու իր թիմը ամեն անգամ իբր բանավեճերի են կանչում նախկին նախագահներին, շոուներ ու միմոսություններ բեմադրում...
Ա՛յ մարդ, նախ հրապարակե՛ք 2019թ բանակցային փատաթղթերը: Դրանից հետո իրոք կարող է անհրաժեշտություն լինի հայելու առաջ կանգնելու և ինքներդ ձեր հետ բանավիճելու․․․»։