Լուրեր
Այ ստեղ մի կարևոր նկատառում անեմ․ Հովասափյան
20.10.2025
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գյումրիում տեղի ուենցածից մի շատ կարճ եզրահանգման եմ եկել․ ըստ էության էսօրվա Գյումրու քաղաքապետարանի գրոհը, փորձարկված սցենարները, կայացրած որոշումներն ու իրականացրած քայլերը խոսում են մի բանի մասին․ Վեահարանը գրոհելուց և Վեհին ձերբակալելուց առաջ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը Գյումրիում «համատեղ զորավարժություն» իրակացրեցին։ Եթե ավելի պարզ՝ մի հատ թեթև «գլխավոր փորձ» էր, թե ով, ինչ դերակատարում ու պահվածք է դրսևորելու Էջմիածնում։
Այ ստեղ մի կարևոր նկատառում անեմ․ նման պարագայում ԱԱԾ-ն ինքնստինքյան, իր կամքից անկախ, դառնալու է Վեհարան, քանի որ աշխարհի որ կետում էլ Կաթողիկոսը գտնվի, նա դարձյալ Կաթողիկոս է՝ սա անհերքելի փաստ է»։
