Լուրեր
Իշխանության տարբեր գործիչների, քարոզիչների սրտաճմլիկ ու «հանուն ինքնիշխանության» մասին գրառումներն արդեն տեխնիկայի կամ գեղարվեստական մասն են․ Աբրահամյան
20.10.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ում իշխանությունը պետք է ճանապարհից դուրս բերի, չեզոքացնի, ոչնչացնի մի պիտակ կարում են, հոդվածն «օդից կախում» ու անցնում գործի:
Փաստաբան, քաղաքապետ, պատգամավոր կամ պարզապես այլ քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացի, կարևոր չէ, խանգարում ե՞ս, ուրեմն կա´մ բռնության ես ենթարկվելու, կա´մ հայտնվելու ես ճաղերի հետևում (որոշ դեպքերում` երկուսը միասին):
Իսկ իշխանության տարբեր գործիչների, քարոզիչների սրտաճմլիկ ու «հանուն ինքնիշխանության» մասին գրառումներն արդեն տեխնիկայի կամ գեղարվեստական մասն են»: