Լուրեր
Դիտորդի դերից չեք ուզո՞ւմ դուրս գալ․ Եսայան
20.10.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տպավորություն չունե՞ք, որ Գյումրիում թշնամին է,«թուրքը» , մարդաորս են իրականացնում, վայրի մոլուցքով հարձակվել են քաղաքացիների, ընտրված ավագանու, քաղաքապետի վրա։ Սարսափո՞ւմ եք, կա՞ վախ։
Իսկ վախ չկա՞, որ հենց այդպես գալու են բոլորիս հետեւից։
Դիտորդի դերից չեք ուզո՞ւմ դուրս գալ, ախր ոչ մեկդ, ՈՉ ՄԵԿԴ, ՈՉ ՄԵԿՍ ապահովագրված չենք, որ նույնը չի կատարվելու մեզ հետ ու՝ շուտով։ Ընտրութո՞ւն սրա՞նց հետ, Լո՞ւրջ։
Իսկ ամոթ կա՞...
Չեք ամաչո՞ւմ․․․Ես ամաչում եմ»։