Լուրեր

Կիրակին Աստծոնն է, որքան էլ չարը մոլեգնի...Եսայան

26.10.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կիրակին Աստծոնն է, որքան էլ չարը մոլեգնի...

Հովհանավանքում  այս մի խումբ մարդիկ իրենք իրենց դրեցին մեծ մեղքի տակ,  գնացին չարի կանչով եւ ծափահարեցին նրան։ Նրանք հայի վերջին մեղքն են, նրանք   ահռելի  մեղքը վերցրեցին իրենց զավակաների ու սերունդների ուսերին։

 
Ցեղի հիշողությունը, ցեղի պատիժը  սրանց հանգիստ չի տալու եւ  դար էլ անցնի, այս մեղքի պատիժը սերնդե-սերունդ զգալու են սրանց զավակները, թոռները, ծոռները։  
Ինքը՝ նիկոլը եւս նման մի  մեղքից է այսպես չարացել եւ  այսպես հակահայ ու անհավատ դարձել, սա նրա պատիժն է։ 
 
Հավատը ամենա հզոր ուժն է, տիեզերքը  ամեն ինչ տեսնում է եւ մտապահում։
Քրիստոսն ասում էր՝ Տեր, ներիր նրանց, քանզի չգիտեն ինչ են անում։ Սրանք եւս չգիտեն, որովհետեւ անգետ են, որովհետեւ իրենց միտքը  ոտքերի տակ է եւ ոչ գլխում ու սրտում․․․»։

← Վերադառնալ ցուցակին