Լուրեր
Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում․ Աբրահամյան
27.10.2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՄԱԿ-ի միջազգային դատարանը Իսրայելին հիշեցրել է, որ արգելվում է սովը որպես զենք կիրառելը` նկատի ունենալով Գազայի հատվածում հումանիտար շրջափակումն ու այնտեղ մարդկանց սովի մատնելը:
Այս տողերը կարդալիս շրջափակման ենթարկված Արցախն աչքիս առաջ եկավ, որովհետև մարդիկ 9 ամիս զրկվել էին սննդից, ջրի, էլեկտրաէներգիայի ապահովումը խիստ սահմանափակված էր, գազ չկար, վառելիքը ծայրահեղ քիչ էր, իսկ առողջապահական ծառայությունները նույնիսկ նվազագույն խնդիրներ չէին կարողանում լուծել:
Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում:
Հայաստանի իշխանությունների քաղաքական արտոնման, միջազգային խաղացողների «աչք փակոցիների» պայմաններում Արցախի դեմ հարձակում իրականացվեց, ապա մեր ժողովրդի դեմ նոր ցեղասպանություն իրականացվեց:
Սա է հին և նոր աշխարհակարգն ու նրա «ջունգլիի կանոնները» »:
