Լուրեր

Այս «իշխանությունը» ականապատել է սահմանադրական բոլոր ճանապարհները. Եսայան

28.10.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Այս  «իշխանությունը» ականապատել է սահմանադրական բոլոր ճանապարհները, փոխարենը ականզերծել եւ բաց ու անպաշտպան է դարձրել մեր երկրի բոլոր արտաքին սահմանները։ՀՀ Սահմանադրությունը արտոնում է քաղաքացիների խաղաղ երթերը, հավաքները, հանրահավաքները, մարդկանց բողոքն ու այլակարծությունը։ Տարիներ շարունակ մենք ականատեսն ու վկան է, թե ինչպես են ոտնահարվում սահմանադրական այս իրավունքները։ Վերջինը՝ Գյումրու քաղաքապետի շուրջ  կազմակերպված հանցագործությունն էր, որը, այո, որքան էլ անհավատալի թվա, իրականացրեցին հենց իրավապահները, որոնք ի պաշտոնե եւ ըստ Սահմանադրության,  պարտավոր էին հակառակն անել՝ պաշտպանել խաղաղ քաղաքացիներին։Բայց  ամբողջ աշխարհի, այո, հենց այդպես, աչքի առաջ ոսստիկանական ուժերը, անհասկանալի ինչ-որ էակներ՝ դիմակավորված, որ ավելի շատ զավթիչների էին  նման, քան՝ օրինապահ ոստիկանների, մարդկանց գցում էին ոտքի տակ,  հարվածում,  ոտքերով խեղդում, ծունկը քաղաքացու  պարանոցին սեղմելով, եւ, այլ վայրագություններ էին իրականացնում։ Արդյունքում շուրջ 40  ՀՀ քաղաքացի  անհիմն մեղադրանքներով տարվեց ոստիկանակություն։
 Սրանք ականապատել են նաեւ կառավարությանն անվստահություն հայտնելու ամբողջովին սահմանադրական նորմը։Ուրիշ ինչ անուն տաս  իմպիչմենտի շրջանակում վարչապետի թեկնածու, Մասիս համայնքի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ կատարվող այս ֆարսին։
 
Մարդը աշխատանքային այցով  գտնվել է արտերկրում, սուսուփուս, առանց  պարոն Համբարձումյանի, դատական նիստ են անում եւ   մուրճով դոմփդմփացնում են   «դատավճիռ»՝ ազատազրել 6 տարի 3 ամիս։ 
Արդեն այնքան  անթաքույց է, որ այս  զավթիչները հերթով բոլոր ընտրված, ընդդիմադիր համայանքապետերին, քաղաքապետերին, գյուղապետերին   փակելով, փորձելու են վախի մթնոլորտ  ստեղծել, որ հանկարծ , օրինակ, Էջիածնում ընդդիմադիր թեկնածուն չանցնի։ Այ, էսքան սրանք հակադեմոկրատ են, հակասահմանադրական եւ հակահայ, նաեւ՝  վախեցած։ Բայց, եւ  աններիլի կլինի, թե սրանք հաջողեն։  Ցանկացած  ճնշում ունի իր հակաճնշումը եւ դա շատ  ավելի հզոր է, քան  ճնշումը։Սա ֆիզիկայի օրենք է։ Եթե երկրի Սահմանադրությունը բռնաճնշում են,  հո չեն կարող  Նյուտոնի ֆիզիկան էլ  ճնշել։
Մնում է  հայտնի խնձորը ճիշտ պահին ընկնի ճիշտ գլխի»։

← Վերադառնալ ցուցակին