Լուրեր
Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրվա կապակցությամբ, նրա տուն-թանգարանում կազմակերպվեց խորհրդանշական ծառատունկի արարողություն
03.11.2025
Այսօր, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր նախագահ, պետական և քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրվա կապակցությամբ, նրա տուն-թանգարանում կազմակերպվեց խորհրդանշական ծառատունկի արարողություն։
Ծառատունկին հաջորդեց ընդունելություն և թեյախմություն, որի ընթացքում Նավասարդյանի ընտանիքի անդամները՝ տիկին Հասմիկ Նավասարդյանը և դուստրերը, կիսվեցին իրենց հիշողություններով ու անդրադարձան նրա մարդկային կերպարին, արժեքներին և հայ պետականության ամրապնդման գործում Նրա ունեցած կարևորագույն դերին։
















