Լուրեր
ՀՀԿ-ի ստվերի դեմ կռիվ տվող դժբախտ մոլորյալը․ Աբրահամյան
06.11.2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պարզվում է, որ Վաղարշապատ համայնքի ընտրությունների նիկոլական թեկնածուն մինչև հիմա տեղյակ չի, որ այնտեղ սպասվող ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել:
Ավելին, պարզվում է, որ նա բանավեճի կոչ կամ խնդրանք է ուղղել ընտրությունների մասնակից բոլոր թեկնածուներին, իսկ վերջում արձանագրել, որ ի դեմս այլ թեկնածուների, բանավեճին ՀՀԿ-ի թեկնածուն ևս չի ներկայացել:
ՀՀԿ-ի ստվերի դեմ կռիվ տվող դժբախտ մոլորյալը կա´մ զուտ հոգեկան շեղումներ ունի, կա´մ այս վարքագիծը բխում է իր քաղաքական տհասությունից»:
