Լուրեր
Այն, ինչ վերջին օրերին կատարվում է Սերժ Սարգսյանի շուրջ, բացահայտ քաղաքական հետապնդում է․ Հովասափյան
07.11.2025
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այն, ինչ վերջին օրերին կատարվում է Սերժ Սարգսյանի շուրջ, բացահայտ քաղաքական հետապնդում է․ ՀՀ իրավապահ համակարգը հստակ ցույց է տալիս, թե որտեղից է ղեկավարվում և բացառապես ում քմահաճույքներն է իրականացնում։ Ըստ էության՝ տարիներով համակարգում ծառայած մարդիկ, ովքեր իրենց հրաման տվողների տարիքի չափ աշխատանքային փորձ ունեն, գլուխները կախ կատարում են քաղաքական հրամաններ։
Դեռևս 2018-ից փաշինյանական իշխանության թիրախում գտնվող Երրորդ նախագահը հնարավոր բոլոր ձևերով «մեղսագրվել» է տարբեր հնարովի «հանցանքների» մեջ, սակայն՝ զրո արդյունք, զրո փաստական ապացույց․ կեղծ ցուցմունքներ, արհեստածին մեղադրանքներ և այլն։ Բանը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանին գործերից մեկով արդարացրած դատավորին անգամ կարգապահական տույժով հեռացրին աշխատանքից։
Իրենց «ժողբաստիոն», բայց իրականում «բռնապետության փարոս» դարձած կառավարիչները լավ հասկանում են, որ տարիներ շարունակ մարդկանց գիտակցությունը լցրել են տարատեսակ քարոզչական աղբով՝ դեմոնիզացնելով նախագահ Սարգսյանին, իսկ հիմա՝ սեփական հորինած հեքիաթներին կյանք տալու փորձով, ամեն կերպ փորձում են «միս ու արյուն տալ» այդ կերպարին՝ տարբեր տիպի ու ոճի գործեր «կարելով» »։
