Լուրեր

Իշխանությունը երկիրը վերածել է զանգվածային քաղաքական հետապնդումների դաշտի․ Սարոյան

07.11.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այսօրվա իրավապահ համակարգը վաղուց այլևս իրավական չէ, այլ գործադիրի քաղաքական ձեռքի երկարացման գործիքն է։ Երբ դատարանները չեն կատարում նախապես ծրագրված սցենարը, «պահարաններից» դուրս են բերում փոշոտ, անիմաստ գործեր, որոնք պետք է ծառայեն մեկ նպատակին՝ քաղաքական հաշվեհարդարին։
 
Սա այլևս իրավական գործընթաց չէ, սա պետական շանտաժ է՝ ուղղված ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ամբողջ քաղաքական համակարգի դեմ:
Կարճ ասած` իշխանությունն իջեցնում  է քաղաքական որոշումը, իսկ քննչականն ու դատախազությունը մրցավազքի մեջ են ընկնում, թե ով ավելի ապօրինի կգործի և ով «վերևի» ասածն օպերատիվ կկատարի:
 
Իշխանությունը երկիրը վերածել է զանգվածային քաղաքական հետապնդումների դաշտի, որտեղ «իրավապահ» հասկացողությունը զուտ ֆորմալ բնույթ է կրում»:

← Վերադառնալ ցուցակին