Լուրեր
Այսօր 44-օրյա պատերազմի պայծառ դեմքերից` Հակոբ Եղիազարյանի հիշատակման օրն է․ Աբրահամյան
07.11.2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«44-օրյա պատերազմից 5 տարի է անցել, սակայն վերքերը ոչ մի կերպ չեն սպիանում:
Խորը հարցադրումները, որոնք կախված են օդում, պատասխաններ չեն ստանում:
Պարտության պատասխանատուները և երկիրն անդունդ գլորողները պատասխանատվության չեն ենթարկվել:
Այսօր 44-օրյա պատերազմի պայծառ դեմքերից` Հակոբ Եղիազարյանի հիշատակման օրն է:
Հակոբն էլ այն գաղափարական երիտասարդներից էր, ով պատերազմի նետվեց, կռվեց և կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի պաշտպանության, հանուն հայի արժանապատվության և հանուն մեր երկրի վաղվա օրվա:
Մենք այս նահատակությունները մոռանալու ու անտարբերության մատնելու բարոյական իրավունք պարզապես չունենք:
Այս պայքարն անավարտ չի´ մնալու:
Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի պաշտպանության և ազատագրման համար նահատակվածներին»:

