Լուրեր

«Հարգելի սիրելինե՛ր», հիմա տեսա՞ք, թե ովքեր էին այն «ավելի հզոր ուժերը»․ Հովասափյան

09.11.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Նախագահ Սարգսյանի յոթժամյա հարցազրույցի առանցքային դրվագներից մեկը, որը, թերևս, ինձ համար բացահայտում էր, վերաբերվում էր 2018-ին ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու դրվագին։ Բանից պարզվում է՝ Սվիտալսկին թեմայի մեջ է եղել, ոչ միայն տեղը տեղին «լյուպայով» հետևել է, այև կոնկրետ շահագրգռված է եղել «Նիկոլ Փաշինյան օպերացիայի» ընթացքով։
 
«Հարգելի սիրելինե՛ր», հիմա տեսա՞ք, թե ովքեր էին այն «ավելի հզոր ուժերը», որոնց մասին Սերժ Սարգսյանը խոսում էր դեռ հինգ տարի առաջ։ Հասկացա՞ք, թե Սվիտալսկին իրականում ի՞նչ առաքելությամբ էր գործուղված Հայաստան և ինչո՞ւ էր 2018-ի ապրիլի 17-ից հետո երկու-երեք օր դիտավորյալ ուշացնում Բրյուսելից Սերժ Սարգսայնին ուղարկված շնորհավորական հաղորդագրության փոխանցումը, և միայն այն բանից հետո, երբ Էդվարդ Նալբանդյանի ուլտիմատումից հետո, շնորհավորական տեքստը հանրայնացվեց (թերևս Սվիտալսկին ցանկանում էր հասկանալ, թե գործընթացն ինչ ուղղությամբ է զարգանալու)։
 
Սերժ Սարգսյանը փաստացի արձանագրեց, որ 2018 թվականի «վակխանալիայի» եվրոպացի կուրատորը հենց Սվիտալսկին է եղել, և նրա ուղղակի մասնակցությամբ էին իրականանում համապատասխան քաղաքական սխեմաները։
Այս բացահայտումը ոչ միայն լույս է սփռում 2018-ի իրադարձությունների «անտեսանելի օղակների» վրա, այլ նաև փաստում է, որ արտաքին ազդեցության գործոնը այդ գործընթացում եղել է համակարգային և ծրագրավորված։ Ըստ այդմ՝ էլ ավելի ակնհայտ է դառնում, թե ում ջրաղացին է առ այսօր ջուր լցնում Նիկոլը և ինչու՞ էր Բոլթոնը վստահ առաջարկում հրաժարվել «պատմական կաղապարներից» » :

← Վերադառնալ ցուցակին