Լուրեր

Զարմանալի չէ, որ ինձ պատասխանելու համար Ալենն ընտրել է իր «ֆիրմային» ոճը՝ ֆռացնել եւ ստել․ Աշոտյան

09.11.2025

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Զարմանալի չէ, որ ինձ պատասխանելու համար Ալենն ընտրել է իր «ֆիրմային» ոճը՝ ֆռացնել եւ ստել։
 
Խնդալու է, երբ նրա նմանն է փորձում մարդկանց՝ բարոյականության մասին լոլոներ կարդալ, համեմելով դրանք բացահայտ շառով։
Հիշիր, իր քեզ ոչինչ եւ ոչ ոք չի պաշտպանելու, երբ պատմության ընթացքը շպրտի ձեզ լավագույն դեպքում՝ մայրուղու բորտին, իսկ հայ ժողովրդի ողբերգության անմիջական մեղավորներն իրենց արժանի պատիժը ստանան։
 
Եթե այսօր՝ իշխանության օրոք ես արդեն դարձել այդ ոհմակի ամենաբազմահայհոյված անձը, պատկերացրու, թե հետո ինչ է լինելու քո «բարի համբավի» հետ։
 
Հ.Գ. Նախորդ անդրադարձիս մեջ դրա անունը չէի գրել, բայց ինքն իրեն գտավ տողերիս մեջ»։

← Վերադառնալ ցուցակին