Լուրեր

Պոպուլիզմի կործանարար շրջապտույտից դուրս չենք գալիս..․ Խաչատրյան

09.11.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
« «Լավ, բանավեճի չեք գալիս,չեք գալիս։
Բայց եկեք գոնե տանեմ ու ցույց տամ՝ ինչ է արվել բանակում վերջին տարիներին․ ինչպիսի սպառազինություն ու տեխնիկա է ձեռք բերվել, ինչ ինժեներական աշխատանքներ են կատարվել, ինչպես են բարձրացել զինվորների աշխատավարձերը»......
 
Սա Նիկոլ Փաշինյանի գրած ստատուսն է, ով ամբողջ գիշեր հերթ չտալով, վրա վրա «մտքեր» էր գրում՝ փորձելով արձագանքել Նախագահ Սերժ Սարգսյանի փոդքասթում հնչեցրած ասելիքներին։ Կարդում եմ ու դեժավյու եմ ապրում։
Այս մարդը այդպես էլ երբեք չհասկացավ բանակը՝ նրա ոգին, արժանապատվությունն ու էությունը։ Չհասկացավ զինված ուժերի խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։Ու շարունակում է աղմկել, փիառվել, խոսել իբր  թվերով ու ցուցադրություններով, բայց երբեք չի հասկանում զինված ուժերի բովանդակությունը:
 
Նա նաև շատ լավ գիտի, որ զինված ուժերի իրական վիճակից հասկացողն այսօրվա Հայաստանում չի կարող ազատ խոսել, ասելիքի թույլատրելիի սահմաններն այնքան նեղ են, որ իրական գնահատական տալը ուղղակի վտանգավոր է:
Բայց այն, ինչ վերջին տարիներին արվել է և շարունակվում է արվել մեր զինված ուժերի հետ, ոչ թե կերպափոխում է, այլ կերպախեղում է:
Էլ չասեմ, որ այն իշխանությունները, որոնք թշնամուն միլիարդավոր դոլարների սպառազինություն են թողել ու նվիրել, ամենաքիչը «գլուխ գովելու» իրավունք ունեն՝ նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ բան փորձում են գնել բանակի համար։ Նախ թող վերականգնեն մինչև 2018-ը եղած պահուստների մակարդակը, նոր խոսեն «հաջողություններից»։
 
Ցավալի և տխուր է տեսնել նաև, թե ինչպես են շատ հասարակ մարդիկ կուլ տալիս էժան փիառի «կուտը», երբ սրանք ամբողջ հայրենիք են հանձնում թշնամուն՝ խոսում են ասֆալտից, երբ միլիարդավոր դոլարների զինտեխնիկա են հանձնում հակառակորդին՝ խոսում են սպառազինություն ձեռք բերելուց,
երբ բանակի հիմքերը քանդում ու կրճատում են՝ խոսում են աշխատավարձերի բարձրացումից, ու այդպես շարունակ...
Պոպուլիզմի կործանարար շրջապտույտից դուրս չենք գալիս...»։

← Վերադառնալ ցուցակին