Լուրեր

Ամոթ է, սթափվեք, մի մնացեք նիկոլոտ․ Եսայան

09.11.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ամոթ է, սթափվեք, մի մնացեք նիկոլոտ
 
Այն, որ մեր երկրում, հասարակության գիտակցության մեջ բան է փոխվել, աներկբա է։ՀՀ քաղաքացիները արդեն թոթափել են հուսահատությունը, դուրս են գալիս  զոհի կարգավիճակից, որի մեջ, Հայոց Մեծ Ցեղասպանությունից 110 տարի  հետո կրկին գցեց քպնիկոլը իր ավերիչ ադրբեջանական տրյուկներով եւ կոնկրետ հարձակումներով։ Մարդիկ  կամաց-կամաց սթափվեցին, մարդիկ իրենք են արդեն ուղիներ փնտրում, կտրուկ, կոնկրետ գործողություններ պահանջում այս զավթիչ-կապիտուլյանտ-կզողներից երկիրն ազատելու համար։ Նկատառումս մերկապարանոց չէ, կոնկրետ օրինակների վրա է կառուցվել։ Վերջերս, ակամա, այնպես  է ստացվում, որ հաճախ եմ  լինում ծնունդ-կնունք-հարսանիք, մեր հայկական, հարազատ-բարեկամ-հարեւան  միջավայրներ, բազմամարդ  խնջույքների։   
 
Շատ ուրախանում եմ, երբ ներկաները , /կներեք անհամեստ կթվա, բայց դե՝ էդ ա․․․/ ինձ ճանաչելով  շրջապատում են, հարցեր են տալիս, կոնկրետ պահանջներ են դնում եւ, այո, չեն թաքցնում, որ պատրաստ են գալ-կանգնել հրապարկում, կողք-կողքի։ Եւս մեկ ուրախալի բան նկատեցի, օրինակ, եթե մոտ 100 մարդ  է  հավաքված լինում,  մեր նման մտածողները անթաքույց, մատով ցույց են տալիս մեկ-երկու, կամ տասը մարդու, ասելով՝ «դրանք դեռ մնում են նիկոլական» ։
Մնում  է քաղաքական ուժերը խելքները գլուխները հավաքեն, որոշ «ընդդիմադիրներ»  իրենց վայ-վերլուծաբանների, ֆեյքերի «ջոկատները»  հետ կանչեն, թույլ չտան, որ  հին սկավառակը պտտեցնելով կրկին ՀՀԿ մերժեն։ 
Քանի դեռ դրանք խելքի չեն եկել, նիկոլը մնալու է, կողմնորոշվեք՝ դուք նիկոլ եք, թե՝ հականիկոլ։
 
Էն ձեր երազանքի մանդատը,եթե նետեն  էլ ձեզ, դառնալու է մի թղթի կտոր։ամոթ է, սթափվեք, մի մնացեք  նիկոլոտ»։

← Վերադառնալ ցուցակին