Լուրեր

Սերժ Սարգսյանի հայտարարությունները պարզապես փաստական արձանագրումներն էին․ Սարոյան

09.11.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Երկիրը ջախջախման և ողբերգական ուղով տարած Փաշինյանն եկել խոսում է իր խոստացած ապագայի ու դրա փլուզման պատճառների մասին:
Գործող իշխանությունը բոլոր ոլորտներում տապալվել է` երկիրը հասցնելով կախյալ վիճակի:
 
Սերժ Սարգսյանի հայտարարությունները պարզապես փաստական արձանագրումներն էին այն բանի, ինչը արձանագրվել էր պատերազմով և դրան հաջորդած իրադարձություններով, իսկ դրա գլխավոր քաղաքական պատասխանատուն` Փաշինյանը, փորձում է արդարանալ իր մեղքերը բարդել այլոց վրա»:

← Վերադառնալ ցուցակին