Լուրեր

Գործող ռեժիմի իրական կոնցեպտը` «Կախյալ Հայաստանն» է․ Աբրահամյան

10.11.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով արձանագրվեց այդ իրադրության իրերի դասավորությունը, ինչին հաջորդեց մրցավազքը, թե ով և ինչպես այն կօգտագործի:
Այդ գործընթացին Հայաստանից ու Ադրբեջանից բացի նաև ռեգիոնալ, աշխարհաքաղաքական դերակատարներն էին մասնակցում:
Հայաստանի իշխանությունը ոչ միայն 44-օրյա պատերազմը պարտվեց, այլ լիակատար ձախողվեց դրան հաջորդած ժամանակահատվածում, որի ծանր հետևանքը 2021-23 թթ.-ի մխրճումներն էին ՀՀ ինքնիշխան տարածքում և մի քանի հարյուր զոհված, վիրավորված և գերեվարված անձինք:
 
Սա էլ իր հերթին Հայաստանին կանգնեցրեց անդունդի եզրին, որտեղ տարբեր դերակատարներ իրենցն էին փախցնում, Ադրբեջանը «լավություն էր ծախում», իսկ որ ամենավատն էր` դա արվում էր Հայաստանի հաշվին:
Գործող ռեժիմի իրական կոնցեպտը` «Կախյալ Հայաստանն» է, որտեղ որոշումների կայացման գործում` նույնիսկ իրեն վերաբերող հարցերում, ՀՀ-ն ֆորմալ դեր ունի»:

← Վերադառնալ ցուցակին