Լուրեր

Ճանապարհները չեն կարող դիվերսիֆիկացեվել․ Կարապետյան

11.11.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Նանե Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Եթե կա մարդ ով մտածում է, որ էկոնոմիկայի նախարարության վերնախավը ոլորտից հասկանում է ուրեմն իմացեք, որ նախարարության 2-րդ ամենաբարձր պաշտոնյան այսօր ասեց՝
«Պարզ է, չէ՞, որ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է, որ պետությունը բացում է, այսինքն, լավ է, հնարավոր է նաև գնիջեցում լինի և տարբեր բաներ»: 
 
Ճանապարհները չեն կարող դիվերսիֆիկացեվել: Դիվերսֆիկացվել կարող է տնտեսությունը, արտադրությունը, ներդրումները: 
Չգիտեմ իրենց ընկալումներում պետությունը ինչ է բացում, բայց անկախ նրանից, թե Ղազախական ցորենը ինչ ճանապարհով է հասնում ՀՀ այն նոր երևույթ չէ,  հետևաբար չենք կարող ասել, որ տնտեսությունը  դիվերսիֆիկացվել է ղազախական ցորենի ներմուծման հաշվին»:

← Վերադառնալ ցուցակին