Լուրեր

Թուրք լրագրողն ի լուր աշխարհի Արարատ Միրզոյանի մտքերը նույնականացրել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ․ Զաքարյան

12.11.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Թուրք լրագրողն ի լուր աշխարհի Արարատ Միրզոյանի մտքերը նույնականացրել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ: 
 
Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան մեղմում, այնուհետև գնահատանքի խոսքեր  է հղում Սևանա լճին Գյոյչա անվանած, ինչպես նաև ՀՀ-ում ադրբեջանական ծագման բնակավայրերի մասին ակնարկած  Ալիևին...
 
Իրենց դավադիր գործողություններն ու բազում թրքահաճո հայտարարությունները մոռացած ՔՊ-ականներից մեկն այսօր փորձել է համադրել Սերժ Սարգայանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր Պետրոսյանի ու ադրբեջանական տեսակետները:
Երիտասարդ տարիքում հայրենիք հանձնած դեպուտատին արժե հիշեցնել նաև օրինակ՝ 2020թ. փետրվարին իր շեֆի հորինած մյունխենյան սկզբունքների մասին: Արդյո՞ք այդ և նմանատիպ ոչ ադեկվատ հայտնի ու անհայտ քայլերով չէր Նիկոլ Փաշինյանը նպասել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ձախողմանը: 
Իսկ գուցե նա միտումնավո՞ր էր անում այդ ամենը: Կամ, եթե բանակցային գործընթացի ձախողման գործում Նիկոլը չունի մեղքի իր բաժինը, գուցե դեպուտատը բացատրի՞, թե որոնք էին 44-օրյա պատերազմի# սանձազերծման պատճառները:
Բազմաթիվ ծանր, ցավոտ ու անպատասխան հարցեր կան դեռ: 
 
Հանձնված Արցախ, հայերնազրկված բնավեր ժողովուրդ, օկուպացված տարածքներ, ջլատված բանակ, վտանգված ինքնիշխանություն, հարվածի տակ ընկած Սյունիք, չհիմնավորված զոհեր, պառակտված հասարակություն հակաեկեղեցական արշավ, տարաբնույթ ապօրինություններ, չարդարացված բյուջետային ծախսեր, բանտարկություններ, զրպարտություններ և այլն: 
Սրանց մասին մտածեք: Այս հարցերի պատասխաններն օդում կախված են»:

← Վերադառնալ ցուցակին