Լուրեր
Վերջապես սա բանա՞կ է, թե՞ պատկերասրահ․ Սարոյան
12.11.2025
ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լավ, ինչքա՞ն կարելի է նույն պոպուլիստական տխմարությունը տարբեր ռակուսրներով կրկնել կամ ցիտել` թե բա «կազմեք խմբեր, տանենք, ցույց տանք սպառազինությունը»:
Այդ ձևակերպումը նվաստացնում է ինստիտուցիոնալ բանակը։ Նորմալ երկրներում սեփական արտադրության սպառազինության առկայությունը ոչ թե գավառական բացահայտ ցուցադրությամբ է կազմակերպվում, այլ այդ կարողությունը ներկայացվում է հատուկ միջազգային ցուցահանդեսներում, օրինակ` Army Expo, IDEX, DefExpo և այլն, որտեղ հայկական ռազմական արդյունաբերությունը կարող է ցուցադրել իր արտադրանքը: Դրանով կապացուցվի, որ ուժեղ սպառազինություն է արտադրվում:
Իսկ ձեռք բերած սպառազինությունը «սերվանդի գլխին դնելու» համար չի, վերջապես զորավարժություններ կազմակերպեք մարտական կրակով և ամբողջ հանրությունը կտեսնի ու կոգևորվի իր բանակով:
Վերջապես սա բանա՞կ է, թե՞ պատկերասրահ, կոլեկտիվ հայտերով գնան սպառազինություն տեսնելու: Լավ է ծնունդ չեն կազմակերպում սպառազինության համալիրում:
Հա՜, մի բան էլ ասեմ, երբ որ պետք էր, որ միջազգային Էքսպոյում ցուցադվեր հայկական արտադրության սպառազինությունը Հայաստանը ներկայացել էր բուկլետներով:
Էնպես որ խմբեր կազմել էլ պետք չի, միանգամից բուկլետ բաժանեք»:
