Լուրեր

«Սրբազան պայքարի» գործով անցնող գործարար Տիգրան Գալստյանի կալանքը փոխվեց․ Աբրահամյան

13.11.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
« «Սրբազան պայքարի» գործով անցնող գործարար Տիգրան Գալստյանի կալանքը փոխվեց և կիրառվեց համակցված խափանման միջոց՝ բացակայելու արգելք և վարչական վերահսկողություն։
 
Սակայն այստեղ ուշադրությունս գրավեց Տիգրանի առողջական վիճակն արտացոլող լուսանկարը, որն այսօրվա իրավական համակարգի թշվառության և իշխանության իրական թիրախների մասին է:
Դատաիրավական համակարգը մեր երկրում դասական կանոններով չի գործում, այն քաղաքական հետապնդումների և պատժիչ մեքենայի կցորդն է, որի կիրառման զինանոցը տարաբնույթ ազդեցություն է թողնում` մարդու հոգեբանական վիճակից մինչև առողջական հարցեր:
 
Մարդ ողջ-առողջ տարվում է մեկուսարան, իսկ 5-6 ամիս հետո հայտնվում է անվասայլակին:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

← Վերադառնալ ցուցակին