Լուրեր

Շփվեք մարդկանց հետ, մարդիկ վատը չեն․ Եսայան

15.11.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Տուն էի գալիս, ճանապարհին մի հին ծանոթի հանդիպեցի։ Խոսքի բռնվեցինք, դեսից-դենից։
 
Հասանք  էն մտքին, որ հայհոյանքը դարձել է սովորական բան, որ որոշները ամոթ-աբուռ կորցրել են, որ սոցցանցերում ափեղ-ցըփեղ  հայհոյում են։
Հին ծանոթս համամիտ էր, մեկ  էլ , որոշեց զուգահեռ անցկացնել, որից հետո ես գժվեցի։
Ասում է․«Դե, ձեր ժամանակ էլ էին հայհոյում>։
 Հարցնում եմ՝ ո՞վքեր էին հայհոյում։ 
 
Ասում է գեներալները եւ երկար նեյնիմ է կապում, թե ոնց էին  կին պատգամավորների /ոմանց/վրա գոռում։
Չդիմացա․«Ուզում ես ասել, եթե պատերազմ անցած  մարդիկ երբեմն մի երկու թթու խոսք են ասել  որոշ կանանց, էդ նույն բանն է, ինչ-որ սրա՞նք են անում,  ԱԺ նախագահի մայրը, որդին, վարչապետ կոչվողի ինչ-որ ազգական, ինչ-որ  կես կենսագրություն ունեցող, անհայտ ծագման կենդանի, էդ նո՞ւյնն է, հեչ համեմատելի բաներ չես ասում, մի բան է, երբ պատերազմ անցած, ընկեր, եղբայր կորցրած, Արցախն ազատագրած մարդն էր երբեմն չափն անցնում, մեկ այլ բան է, երբ էս ոչինչներն են  այսօր իրենց  թույլ տալիս ընդդմադիր կին պատգամավորուհիներին հայհոյել, ամբիոնից քաշելով հեռացնել, զոհվածների մայրերին Եռաբլուրում խոշտանգել եւ, այսպես շարունակ, դու ուզում ես ինձ համոզել, որ  համեմա՞տելի են, ինձ, որ 18-ի հայհոյանքի   ահռելի հարվածներ ստանալուց հետո էլ դեռ ողջ է մնացել,ու չի չարա՞ցել» ,- եզրափակեցի։ Հա չմոռացա ասել, որ  մեր լուսահոգի գեներալները   եթե անգամ կոպիտ էին լինում, կամ հայհոյում էին,  անմիջապես, ընդմիջմանը անձամբ մոտենում էին տվյալ  պատգամավորուհուն, իրենց ձեւով երկու քաղցր խոսք էին ասում, բարիշում։
Դա եղել է, ես դա տեսել եմ բազմիցս։
 
Հին ծանոթս էլի իր էշն էր քշում, դրա  խոսքերից էլ հին-նիկոլանավթալինի հոտ էր գալիս։
 
Վերջը հարցեցի՝ իսկ դու ի՞նչ ես ուզում անել, կամ՝ ինչ ես անում, երբ տեսար, ոնց սրանք Արցախը հանձեցին, 5 հազար ջահել տղու գլուխ կերան, Տավուշի տարածքները հանձնեցին, Սյունիքն են տալիս, սրանց  հեչ բան չո՞ւնես ասելու, ուզում ես սրանց ճակատը պա՞չել» ։ Նեղացավ, ի զարմանս ինձ, խոստովանեց․«Հա, կա ըտենց բան, մեկ-մեկ ես էլ եմ ուզում դրանց հայհոյել» ։ 
 
Հ․Գ․ Շփվեք մարդկանց հետ,  մարդիկ  վատը չեն, հանգամանքներն են տարբեր, բայց, երկու բառից հետո արագ դարձի են գալիս» ։

← Վերադառնալ ցուցակին