Լուրեր

Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել․ Աբրահամյան

15.11.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել, միլիարդավոր դոլարների վարկը փորձում է որպես զենքի գնում «ծախել»:
 
Իր ՊՆ-ն հայտնում է, որ խոշոր գնումը 2024-25-ին է եղել ու դա արտացոլված է եղել ռազմական բյուջեով (որպես սպառազինության գնման ակտիվ շրջան 2022-25 թթ. է ներկայացվում), իսկ քպ առաջնորդը փորձում է դա վարկերի դաշտ տեղափոխել, որոնց վավերացումը բացվածքով` ըստ նպատակների և ուղղությամբ, ԱԺ-ում է եղել:
Հասկանալի է, որ դժվար բացատրելի և ոչ պակաս բարդ մարսելի թեմա է 7-8 մլրդ դոլար գումար թողնել հասարակության, սերունդների վրա, բայց ձեր այդ «ֆռցնոցիները» ուրիշ տեղ կպատմեք: 
 
Հիշեցնեմ, որ իշխանության այս մեկնաբանությունն իբրև արձագանք հնչեց Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին ֆոնին, երբ խոսվեց անվտանգության ուղղությամբ գործող ռեժիմի տապալումների և ծանր հետևանքների մասին»:

← Վերադառնալ ցուցակին