Լուրեր

Քաղաքական բանտարկյալներին «աջակցություն» armcomedy-ի «սպեցիֆիկայով»․ Դանիելյան

16.11.2025

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այս տարիների ընթացքում մենք շատ բան ենք տեսել․
դավաճանություն ու խաբեություն, սեփական սկզբունքներից հրաժարում ու սեփական կարծիքի վաճառք, քաղաքական հետապնդումներ և այլն։
 
Բայց ամենազավեշտալին այն է, երբ Նարեկին ու Վազգենին քաղաքական բանտարկյալ համարող և դրա մասին բարձրաձայնող անձը հարթակ է տրամադրում հենց այն մարդուն, ով իրականացնում է այդ քաղաքական հետապնդումները։
 
Հ.Գ. Քաղաքական բանտարկյալներին «աջակցություն» armcomedy-ի «սպեցիֆիկայով» »։

← Վերադառնալ ցուցակին