Լուրեր

Մեծն Նժդեհի այս միտքն ուղղված է նաեւ ապագա կապիտուլյանտներին․

16.11.2025

 ՀՀ ԳՄ  անդամ  Էդարդ Շարմազանով  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Նա հասարակության թշնամին է եւ բարեկամն իր ժողովրդի թշնամիների։
Նա թունավորիչն է ազգային կյանքի։ Նա թշնամանք, ատելություն է սերմանում  միեւնույն ժողովրդին պատկանող անհատների եւ խմբակցությունների միջեւ։
 
Նա ստեղծում է ներքին ճակատներ, ջլատում ժողովրդի ուժերը։
 
Նա հասարակության թշնամին է եւ բարեկամն իր ժողովրդի թշնամիների։Դա անեծքն է մեր կյանքի։
«Պետությունը ՝ դա ես եմ»,-ահա նրա պետական բարոյականը։
 
Քաղաքական ստախոսություն, հայհոյանք ու կեղծիք՝ ահա սրա գործունեությունը։
Այդ դժբախտ արարածի համար երկու անգամ երկու հավասար է ամեն ինչի,միայն ոչ չորսի։
 
Գարեգին Նժդեհ, «Էջեր իմ օրագրեն», Կահիրե, 1924թ։
 
Հ.Գ. Մեծն Նժդեհի այս միտքն ուղղված է նաեւ ապագա կապիտուլյանտներին»։

← Վերադառնալ ցուցակին