Լուրեր

Սրանց ամեն ինչն է ֆեյք․ Եսայան

18.11.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Սրանց ամեն ինչն է ֆեյք՝ «հեղափոխություն», որ հեղափոխություն չէր, այլ՝ խաբեություն, խոստումներ, որ  խոստումներ չէին, այլ՝ մանիպուլյացիա, ընտրություններ, որ ընտրություններ չէին, այլ՝ իմիտացիա, ասֆալտ, որ ասֆալտ չէր, այլ՝ փող լվանալու  հնարավորություն, առողջապահական  ապահովագրություն, որ ոչ առողջական է, ոչ էլ ապահովագրություն,  զուտ՝  մարդկանցից փող պոկելու եւս մեկ հնարավորություն, կրթություն, որ կրթություն չէ, այլ՝ անկրթություն, եղած կրթության ապամոնտաժում, 2050-ին իբր ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, որ ոչ ֆուտբոլ  թողեցին, ոչ՝ կարգին խաղացող ու մարզիչ, սրանց «դեմոկրատիան» էլ հեչ դեմոկրատիա չէր, այլ՝  բռնապետություն եւ ոստիկանական  բեսպրեդել, անգամ սրանց  ԱԱԾ-ն ԱԱԾ չէ, այլ՝ ազգային  ծայրահեղագույն ամոթ։  
 
Մի խոսքով, սրանք  ուղնուծուծով ստերի տոպրակ են եւ ստերի  իշխանություն, սրանց <իշխանությունն> էլ իշխանություն չէ, այլ՝ ադրբեջանա-թուրքական  հանձնարարությունների կատարման  խմբակ։ 
 
Ու սրանք, էս ոչինչները, ամեն մի գրառումս կարդում են,  եւ իրենց ֆեյքերին, ավելի ճիշտ, կարծում եմ  մեկ ֆեյքի՝ տարբեր անունների տակ,  ֆաս հրաման են տալիս  ջղայնիկ դնելու, կամ, մի-մի էշություն, ախմախ մի ռեպլիկ, անհոդաբաշխ մի զկռտոց  տարածելու։
 
Դե, ասելու բան չկա,  ֆեյքերին պետք է ցույց տալ իրենց տեղը եւ դա պարտավոր ենք անել անհապաղ, քանի սրանք չեն հասցրել մեր հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը դարձնել ֆեյք-հայկական պետություն, ադրբեջնական դրոշով»։

← Վերադառնալ ցուցակին