Լուրեր
Գլխավոր ուրացողը, կապիտուլյանտը, դավաճանը եւ թյուրիմացոոությունը չփորձեց, չուզեց անգամ գնալ այս սկզբունքների կատարման ուղղությամբ․ Եսայան
18.11.2025
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2023-ի նոյեմբերին եվրոպացի գործընկերներըն էին Երեւանում, նրանց հիշեցնում էի Արցախի հարցի կարգավորման երեք հիմնարար սկզբունքները եւ խնդրում էի չշեղվել այդ սկզբունքներից՝ ինքնորոշման իրավունք, ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն։
Սրանք էին այն կարեւոր սկզբունքները, որոնց շուրջ տարիներ շարունակ գործում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը․․․Ի՞նչ ասեմ՝ համանախագահող երկրները ոչ միայն մեզ, այլեւ՝ իրենք իրենց եւ իրենց սկզբունքայնությունը ուրացան եւ դավաճանեցին...
Դե, իսկ գլխավոր ուրացողը, կապիտուլյանտը, դավաճանը եւ թյուրիմացոոությունը չփորձեց, չուզեց անգամ գնալ այս սկզբունքների կատարման ուղղությամբ, մինչդեռ հաջողությունը այնքան մոտ էր։Նա գերադասեց գնալ այնպիսի լուծման, որը ընդունելի կլինի եւ եղավ միայն ադրբեջանի ժողովրդի համար»։
