Լուրեր

Իշխանությունը «Սրբազան պայքարի» գործով ապօրինի կալանավորված Լիդյա Մանթաշյանի նկատմամբ նողկալի պահվածք է դրսևորում. Աբրահամյան

20.11.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Իշխանությունը «Սրբազան պայքարի» գործով ապօրինի կալանավորված Լիդյա Մանթաշյանի նկատմամբ նողկալի պահվածք է դրսևորում:
 
Թեև այս ընթացքում տարբեր անձանց մասով խափանման միջոցի փոփոխություններ է եղել, սակայն Լիդիայի մասով իշխանության որոշումը չփոխվեց` կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց:
 
Այստեղ կալանքը ոչ միայն որպես պատժի միջոց է կիրառվում, այլ նաև ճնշման մեծացում Բագրատ Սրբազանի դեմ:
 
Իշխանության սցենարը մարդանց ահաբեկիչ հռչակելու գործում չաշխատեց և հիմա փորձ է արվում էժան քայլերով մարդկանց տարբեր բնույթի վնասներ հասցնել:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

← Վերադառնալ ցուցակին