Լուրեր
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը մենք հանդիպել էինք Մասիսի ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներին․ Դանիելյան
25.11.2025
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը մենք հանդիպել էինք Մասիսի ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներին՝ քաղբանտարկյալ, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ։
Հանդիպման ընթացքում Դավիթը խոսեց պայքարի, հայրենիքի, Արցախի, ազատության և արդարության վերականգնման մասին։ Նա ընդգծեց, որ մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերները պահանջում են մշտական, հետևողական և համառ պայքար, իսկ այդ պայքարում ՀՀԿ-ն ունի անկյունաքարային դեր։
Անցավ մեկ տարի։ Դավիթ Համբարձումյանը ապօրինի կերպով կալանավորվեց։ Նա կարող էր չվերադառնալ արտերկրից, կարող էր մնալ անվտանգ տարածքում, սակայն՝
հավատալով իր խոսքին, իր արժեքներին և իր երկրին, նա վերադարձավ Հայաստան՝ պատրաստ կանգնելու, պայքարելու և իր անձնական վճռականությամբ պաշտպանելու Հայաստանի ապագան»։
