Լուրեր

Թաթոյանի միակ «հաջողությունը» այս ութ տարվա ընթացքում Նիկոլին բանավեճի հրավիրելն է․ Դանիելյան

26.11.2025

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Թաթոյան Արմանների նման մարդիկ չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, և առավել ևս՝ իրավունք չունեն որոշելու, թե ով պետք է մասնակցի քաղաքական գործընթացներին և ով՝ ոչ։ Վախկոտ ու անսկզբունք մարդը քաղաքականությամբ զբաղվելու որևէ բարոյական իրավունք չունի։
 
Ուր էր Թաթոյան Արմանը, երբ մենք փողոցո՞ւմ էինք
 
Ուր էր, երբ մեզ կալանավորո՞ւմ էին
 
Ուր էր, երբ մեր վրա լուսաձայնային նռնակներ էին նետո՞ւմ
 
Ուր էր, երբ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժում էին մեր տները ու տանում անհայտ ուղղությա՞մբ
 
Սրանք էին իրական պայքարի օրերը։ Իսկ այսօր նման «փրկիչները» փորձում են խորհուրդներ տալ և ձևացնել, թե իբր միշտ մեր կողքին են եղել։ Քաղաքականությամբ պետք է զբաղվեն ոչ թե դու և քո նման դիտորդները, այլ նրանք, ովքեր իրական պայքարի խրամատում են եղել։
 
Թաթոյանի միակ «հաջողությունը» այս ութ տարվա ընթացքում Նիկոլին բանավեճի հրավիրելն է։ Մինչդեռ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունում գործում է բանավեճի ակումբ, որտեղ ցանկացած երիտասարդ բանավիճող վստահաբար քեզնից ավելի բարձր մակարդակ ունի։
 
Հ.Գ. Այդ կաբինետային «փրկիչները», որոնք անգամ հինգ հոգով չեն կարող համախմբվել, իրականում պարզապես կոնֆորմիստներ են։ Ժամանակն է, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը նրանց ցույց տան իրենց իրական տեղը»։

← Վերադառնալ ցուցակին