Լուրեր
Ազատություն Սրբազաններին և բանտում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին․ Աբրահամյան
02.12.2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իմ գործընկեր Մարտուն Գրիգորյան-ի հետ այցելեցինք «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու Միքայել և Բագրատ Սրբազաններին:
Հատկապես այս օրերին Սրբազանների սկզբունքային դիրքորոշումներն ու հրապարակային խոսքը կարևոր են` Մայր Աթոռի դեմ հար
ձակումները չեզոքացնելու և ճշմարտությունը ներկայացնելու տեսանկյունից:
Նրանց այսօրվա կարգավիճակը` կալանավորի/դատապարտյալի տեսքով, ևս ուղիղ առնչվում է ներսից ու դրսից Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հետ:
Ազատություն Սրբազաններին և բանտում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին»:
