Լուրեր
Եթե Սերժի բանակցածը լավն էր, ինչո՞ւ էր Սերժը Պուտինին նամակ գրում․ Շարմազանով
03.12.2025
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սերժ Սարգսյանի նամակի արդյունքում բանակցային փաթեթը բարելավվել է ու Ալիեւը ստիպված ասում էր, որ «փակ դռների հետեւում պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
Նիկոլիստներ, էդ որ ասում եք ՝ եթե Սերժի բանակցածը լավն էր, ինչո՞ւ էր Սերժը Պուտինին նամակ գրում։
Նախ ՝ նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից քննադատվող տարբերակը Նիկոլի Արցախը հանձնելու ու հազարավոր զոհեր տալու հետ համեմատ ՝ դրախտ էր։
Երկրորդ՝ Սերժ Սարգսյանի նամակի արդյունքում բանակցային փաթեթը բարելավվեց,որի արդյունքում 2016-ի հոկտեմբերի 7 -ին Ալիեւը հայտարարեց՝ «փակ դռների հետեւում Ադրբեջանին ճնշում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախուլյունը»։
Երրորդ՝ 2020-ի հունվարին Փաշինյանը Կապանում գաղտնազերծել է Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը,որտեղ հստակ է Արցախի կարգավիճակի հստակեցումը պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով։
Ավելին՝ նման ձեւակերպումով փաստաթուղթ 2019-ի հունիսին առաջարկվել է Նիկոլին,որից նա հրաժարվել է ՝ ստանալով պատերազմ ու բերելով Արցախի կորուստ։
Այսքանից հետո ի՞նչ եք տեսախցիկների դեմը անկապ խոսում»։
