Լուրեր
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այս նամակը փաստաթուղթ է, որով կարող է հպարտանալ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի․ Դանիելյան
03.12.2025
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այս նամակը փաստաթուղթ է, որով կարող է հպարտանալ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի՝ անկախ կուսակցական պատկանելությունից։
Այն արտացոլում է պետականորեն կշռադատված, ազգային շահերը ամուր պաշտպանող և միջազգային իրավունքի վրա հիմնված դիրքորոշում։
Սա պետական մտածողության, պատասխանատվության և ռազմավարական հաջողության օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչ մակարդակի օրակարգ էր առաջ քաշում Հայաստանը՝ պաշտպանելով Արցախի իրավունքներն ու ՀՀ ազգային անվտանգությունը,մինչև 2018 թվականը»:





