Լուրեր

Այսօր՝ 2025-ի դեկտեմբերի 7-ին Գյումրին, «Յոթ վերքը» կրկին ցնցվում է․ Եսայան

07.12.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Դեկտեմբերի 7
 
Կրկին դեկտեմբերի 7 Գյումրիում, 37 տարի առաջ  Գյումրին ցնցվեց ավերիչ երկրաշարժից։ Քանդվեցին շենքեր, զոհվեցին  հազարավոր մարդիկ, ես ընկերներ կորցրեցի, շատերի պես։  «Յոթ վերք» Սուրբ եկեղեցին 37 տարի առաջ  երկրաշարժից հետո  մնաց կանգուն։
 
Այսօր՝ 2025-ի դեկտեմբերի 7-ին Գյումրին, «Յոթ վերքը» կրկին ցնցվում է՝ անաստվածների հրահրմամբ,    «Յոթ վերք» Սուրբ եկեղեցին  այս պահին «գրավված»  է։ Գտել են իրենց կամքը կատարող մի թույլիկ քահանա եւ իբր «պատարագ»  են անցկացնում։ Սա էլ կանցնի, Աստծո փորձությունները նաեւ այսպիսին են լինում։
 
Մեծագույն հարգանքս   «Յոթ վերք» Սուրբ եկեղեցու բոլոր հոգեւորականներին իրենց արժանապատիվ, հոգեւոր,  աստվածային  կեցվածքի համար, նրանց շնորհիվ եկեղեցին կրկին կանգուն մնաց, իսկ էս անցողիկ զավթիչները  կհեռանան ձեռնունայն, էլ ավելի վարկաբեկված եւ զզվելի դարձած»։ 

← Վերադառնալ ցուցակին