Լուրեր

Ընկերներով գնացել էինք 44-օրյա պատերազմի անմահ նվիրյալներից` Ռուբեն Պրազյանի մասին փաստավավերագրական ֆիլմի պրեմիերային․ Աբրահամյան

07.12.2025

   ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Ընկերներով գնացել էինք 44-օրյա պատերազմի անմահ նվիրյալներից` Ռուբեն Պրազյանի մասին փաստավավերագրական ֆիլմի պրեմիերային:
Ֆիլմը հայոց բանակի օրինակելի, ռազմական լավ կրթություն ստացած և կարճ ժամանակում մեծ հարգանքի արժանացած սպայի մասին է, ով մարտական խնդիրը կատարելիս նահատակվել է:
 
Մենք, մեր սերունդները պետք է անուններով, դեմքերով իմանանք, ճանաչենք բոլոր այն մարդկանց, ովքեր հայի տեսակն ու արժանապատվությունը պաշտպանելիս նահատակվել են:
 
Այն ազգերը, պետությունները, որոնք դա մոռանում կամ ուրանում են, պարզապես ապագա չեն կարող ունենալ:
Փառք հայրենիքի պաշտպաններին,
հավերժ փառք մեր նահատակներին»:

← Վերադառնալ ցուցակին