Լուրեր
Դեկտեմբերի 5-7ը Բրյուսելում մասնակցեցի ԵԺԿ Կանանց խորհրդի կոնգրեսին և ԵԺԿ Կանանց խորհրդի նոր նախագահի ընտրությանը․ Աճեմյան
08.12.2025
ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դեկտեմբերի 5-7ը Բրյուսելում մասնակցեցի ԵԺԿ Կանանց խորհրդի կոնգրեսին և ԵԺԿ Կանանց խորհրդի նոր նախագահի ընտրությանը։
ԵԺԿ ընտանիքի անդամ մոտ 50 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարների կողմից ԵԺԿ Կանանց խորհրդի նախագահ ընտրվեց Մարիա Գաբրիելան, ծագումով բուլղարացի և Բուլղարիայի նախկին արտգործնախարարը։
Վերջին տարիների ընթացքում Մարիա Գաբրիելան շատ ակտիվ դերակատարութուն է ունեցել Կանանց խորհրդի աշխատանքներում։ Կոնգրեսի քննարկումների ընթացքում իմ գործընկերներին մանրամասնորեն ներկայացրեցի Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և դրանցից բխող հետևանքները։Պետք է առանձնացնեմ ԵԺԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Դորիս Պակի հետ իմ քննարկումները և այն մտահոգությունները, որոնց մասին նա մշտապես բարձրաձայնում է , լավ տեղեկացված լինելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական բարդ զարգացումներին»։


