Լուրեր
Քաղաքացիներից ամոթանք ստացող շրջիկ զանգվածի վարքն այն ամենն է, ինչը նկարագրում է գործող օկուպանտ ռեժիմին․ Աբրահամյան
08.12.2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եկեղեցում Կճոյանի ու Փաշինյանի համբյուրները, կաթողիկոսի անունը հնչեցնելու ֆոնին ծամոն ծամող և հոգևոր կյանքին անհաղորդ էակի պահվածքը, ոչ կանոնավոր պատարագի ընթացքում լկտի արտահայտություններ թույլ տվողներն ու քաղաքացիներից ամոթանք ստացող շրջիկ զանգվածի վարքն այն ամենն է, ինչը նկարագրում է գործող օկուպանտ ռեժիմին:
Համաձայնվեք, որ զվարճալի տեսարան է, երբ հոգևոր մահ ապրածները պատարագի անվան տակ քաղաքական բեմադրություն էին կազմակերպել կառավարչի և նրա շքախմբի համար, իսկ վերջիններս թեպետ գիտակցում էին դերասանի իրենց գործառույթը, սակայն անտաղանդ գալարվում և թավալվում էին խորանի առաջ:
Շատ խորհրդանշական էր Եկեղեցուն, իրենց հոգևոր եղբայրներին դավաճանածների և սեփական ժողովրդին թշնամի հռչակած ուրացողների հավաքական թշվառությունը:
Մեկ է` լույսը հաղթելու է խավարին» :
