Լուրեր
Այս հարձակումը ցույց է տալիս, որ «բեզպրեդել»-ը ՀՀ-ում աննախադեպ կետի է հասել․ Աբրահամյան
08.12.2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի դեմ հարձակումը պարզորոշ ցույց է տալիս երկրում գործող բանդիտական ռեժիմի առանձնահատկություններն ու ազատ խոսքի նկատմամբ անհանդուրժողականությունը:
Օրը ցերեկով, մարդաշատ վայրում դիմակներով այս հարձակումը ցույց է տալիս, որ «բեզպրեդել»-ը ՀՀ-ում աննախադեպ կետի է հասել:
Որքան իշխանության զոռբայությունն ու ագրեսիվ կեցվածքը սրվում է, այնքան երկրում հրահրվող հանցագործություններն առավել ակտիվ բնույթ են ստանում»:
