Լուրեր
Իմ երկարատեւ կալանքից հետո սա մեր առաջին հանդիպումն էր․ Աշոտյան
11.12.2025
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում հյուրընկալել եմ «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնին եւ իր գործընկերներին։
Իմ երկարատեւ կալանքից հետո սա մեր առաջին հանդիպումն էր Հանրապետականի համար երկարամյա եւ կարեւոր գործընկեր կառուցի հետ։
Քննարկեցինք ինչպես ներքաղաքական, այնպես էլ ռեգիոնալ եւ գլոբալ զարգացումները, պայմանավորվեցինք շարունակել համագործակցությունը»։

