Լուրեր

Իշխանությունը խրախուսում է հարմարվողականությունն ու մարդկային անտարբերությունը. Աբրահամյան

13.12.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
 «Շուրջ 6 ամիս է՝ Վահագն Չախալյանը կալանավորված է։ Ինչպես «Սրբազան պայքարի» մյուս դեմքերի գործերում, Վահագնի գործի տակ ևս որևէ փաստ գոյություն չունի:
 
Վահագնի «մեղավորությունն» իր ակտիվ և ըմբոստ կեցվածքի և իշխանության այլանդակությունները չհանդուրժելու մեջ է:
 
Իշխանությունը խրախուսում է հարմարվողականությունն ու մարդկային անտարբերությունը, իսկ ովքեր դեմ են արտահայտվում ռեժիմի ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

← Վերադառնալ ցուցակին