Լուրեր

Սա Հայաստանի Հանրապետության համար ձեռք բերված շատ կարևոր հնարավորություն է․ Դանիելյան

14.12.2025

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր շատ մարդիկ զբաղվում են բիզնես գործունեությամբ, շատերը՝ ներմուծմամբ և արտահանմամբ։ Այս ամբողջ գործընթացների շուրջ 80 տոկոսը իրականացվում է ԵԱՏՄ երկրների շրջանակում։  Օնլայն հարթակների՝ ինչպիսիք են Ozon-ը, Wildberries-ը և այլ նման հարթակներ, միջոցով իրականացվող վաճառքները կատարվում են արտոնյալ հարկային պայմաններով, ինչի արդյունքում հազարավոր քաղաքացիների համար ստեղծվում է եկամուտ ստանալու իրական հնարավորություն։

Սա Հայաստանի Հանրապետության համար ձեռք բերված շատ կարևոր հնարավորություն է, որը մեծ ջանքերով իրականացվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք՝ ԵԱՏՄ-ին միանալու միջոցով։ Այն ժամանակվա իշխանության քայլերը այսօր ապահովում են տնտեսական աճի մասին խոսելու հիմքեր այսօրվա կառավարիչներին, այն դեպքում, երբ հենց այդ նույն քաղաքական ուժը, որը այսօր իշխանություն է, ժամանակին կտրուկ դեմ էր արտահայտվում ԵԱՏՄ-ին միանալու գաղափարին։
 
Այսօր այդ հնարավորություններից օգտվում են բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից, սակայն նույն այդ մարդիկ և իշխանությունները երբեք շնորհակալություն չեն հայտնել և ներողություն չեն խնդրել իրենց նախկին դիրքորոշումների համար։ Ավելին՝ նրանք, ովքեր տարիներ շարունակ կեղծիքներ են տարածել և տարածում Սերժ Սարգսյանի դեմ, այսօր շատ դեպքերում (անգամ օրինակներով և անուններով կարող եմ ասել՝ ովքեր, ինչպես և երբ) իրենց առօրյա հացը վաստակում են հենց նրա կողմից ստորագրված ԵԱՏՄ համաձայնագրի շնորհիվ՝ վաճառելով ապրանքներ Wildberries-ում, Ozon-ում և այլ հարթակներում։
Սա նախագահի վարած քաղաքականության պետական կարևոր գործերից մեկն է, որի պտուղները այսօր զգում են Հայաստանի տարբեր սերունդներ՝ անկախ նրանից՝ նրանք «իշխանական» են, ապաքաղաքական, թե «ընդդիմադիր» »։

← Վերադառնալ ցուցակին